ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Բյուրականի աստղադիտարանի տնօրինության հայտարարությունը

Բյուրականի աստղադիտարանի տնօրինության հայտարարությունը
29.09.2020 | 11:08

Բյուրականի աստղադիտարանի տնօրինությունը պատրաստ է աստղադիտարանի հյուրատանն ընդունել արցախաբնակ 11-17 տարեկան երեխաներին, ապահովել երեխաներին գիշերակացով և սննդով։ Երեխաների համար կազմակերպվելու են նաև հանրամատչելի դասախոսություններ և գիտաճանաչողական էքսկուրսիաներ: Գրանցման և մնացած մանրամասների համար հարկ է զանգահարել 055 911307 հեռախոսահամարին:

Դիտվել է՝ 3703

Մեկնաբանություններ